Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների փաստը կասկածից վեր է. Զատուլին

«Գոնե այն առումով, որ Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչությունը լքել է տները այն հողում, որն իրենց հայրենիքն է», – հավելել է Զատուլինը՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքերը՝ Արցախում էթնիկ զտումների վերաբերյալ:

Լեռնային Ղարաբաղում, իսկապես, Ադրբեջանի կողմից էթնիկ զտում է տեղի ունեցել՝ «աշխարհում, միջազգային կազմակերպություններում ով ինչ էլ, որ ասի». այս մասին gazeta.ru-ի հետ զրույցում հայտարարել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը:

Նրա խոսքով՝ «էթնիկ զտումների փաստը կասկածից վեր է»։

«Գոնե այն առումով, որ Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչությունը լքել է տները այն հողում, որն իրենց հայրենիքն է», – հավելել է Զատուլինը՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքերը՝ Արցախում էթնիկ զտումների վերաբերյալ:

«Ցանկալի կլիներ, որ Ղարաբաղում էթնիկ զտումների մասին պնդումների վերաբերյալ որոշ փաստեր ներկայացվեին։ Եթե Երևանի համար հեղինակավոր համարվող որևէ միջազգային կազմակերպության (օրինակ՝ ՄԱԿ-ը կամ որևէ այլ) կողմից որևէ փաստաթուղթ, հայտարարություն կա, որը ցույց է տալիս, որ նման էթնիկ զտումներ են տեղի ունեցել, խնդրում ենք տրամադրել մեզ այդ փաստաթղթի հղումները», – ճեպազրույցի ժամանակ ասել էր Զախարովան:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print