Սեպտեմբերի 28-30-ը Մեխիկոյում անց է կացվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողով» (MONDIACULT 2022), որի նպատակն է ներկայացնել MONDIACULT 2022-ին մասնակից երկրների մշակութային բազմազանությունն ու հարստությունը` տվյալ մշակույթներին բնորոշ գործվածքեղենի, ձեռագործ աշխատանքի, գեղարվեստի առարկաների ցուցադրմամբ։
MONDIACULT 2022-ին մասնակցել է նաև Հայաստանի պատվիրակությունը՝ ի դեմս Հայաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահան Դումանյանի։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն։
Համաժողովի շրջանակում կազմակերպվել է տարբեր ժողովուրդների տարազների և մշակութային տարրերի ցուցահանդես, որին Հայաստանը մասնակցել է հայկական ժանյակի ցուցադրությամբ:
Նրբահյուս աշխատանքի նախատիպը 1930-ական թվականներին ստեղծված հայկական մի ժանյակի նմուշն է:
