Փոխվարչապետերի հանդիպումն ավարտվել է

Ավելի վաղ կողմերը նախնական համաձայնեցրել էին հանձնաժողովների միջև նիստերի և աշխատանքային հանդիպումների կազմակերպման, անցկացման աշխատակարգի տեքստը: 

Քիչ առաջ ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հանդիպումը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

Հիշեցնենք, որ փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորած հանձնաժողովները հանդիպել էին Իջևան-Ղազախ հատվածում։ Կողմերը նախնական համաձայնեցրել էին հանձնաժողովների միջև նիստերի և աշխատանքային հանդիպումների կազմակերպման, անցկացման աշխատակարգի տեքստը: Այս հանդիպումը թվով 6-րդն է։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print