Վերջերս էինք պատմել Կապանի Բեխ թաղամասում հաստատված Արցախից տեղահանված ընտանիքի մասին: Տանտիրուհու թխած արցախյան բույրով հացերը այսօր արդեն Կապանում մեծ համբավ են վայելում: Տիկին Կարինեն նախորդ հարցազրույցի ժամանակ նշել էր, որ շատ կցանկանար խմորհունցիչ սարք ունենալ: Եվ ահա երկու շաբաթ անց ռուսաստանաբնակ բեխցիների շնորհիվ սարքը տեղ հասավ:
