Լավրովը կհանդիպի ՀԱՊԿ երկրների դեսպանների հետ. ՌԴ ԱԳՆ

Նախատեսվում է կարծիքների փոխանակում կազմակերպության և հարակից տարածաշրջանների պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակի շուրջ։

Փետրվարի 7-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կհանդիպի ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների հանձնաժողովների ներկայացուցիչների և Ռուսաստանի Դաշնությունում ՀԱՊԿ երկրների դեսպանների հետ. այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Նախատեսվում է կարծիքների փոխանակում կազմակերպության և հարակից տարածաշրջանների պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդի հարցերի շուրջ», – ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print