Կիսամյակային և տարեկան գնահատականները որոշելու հարցը կարգավորվում է նախարարի 2012 թ.-ի մայիսի 3-ի N 388-Ն հրամանով։
«Փաստ» օրաթերթը գրում է. «ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել նախարարի 2010 թ.-ի նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանում: Ներկայում նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններից հանրակրթական ուսհաստատություն սովորողի ընդգրկման հետ կապված գործընթացները կարգավորող դրույթներով առաջնորդվելիս առաջանում են խնդիրներ: Հատկապես խոսքն անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքների երեխաների մասին է, ովքեր դժվարանում են կամ չեն կարողանում վճարել նախնական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսհաստատությունների համար սահմանված վճարը և նախընտրում են տեղափոխվել հանրակրթական ուսհաստատություններ:
Խնդիրներ են առաջանում նաև այլ՝ նախնական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսհաստատություն չունեցող բնակավայր տեղափոխման դեպքերում սովորողին հանրակրթության մեջ ընդգրկելու դեպքերում: Այս և նմանօրինակ՝ այլ հիմնավոր պատճառների դեպքում նախագծով սահմանվում է, որ նախնական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններից հանրակրթական ուսումնական հաստատություն սովորողի տեղափոխությունը կկատարվի ամբողջ ուսումնական տարվա ընթացքում՝ բաց թողած ծրագրային նյութը լրացնելու պայմանով. 1-ին կուրսից՝ 10-րդ դասարան, 2-րդ կուրսի առաջին կիսամյակից՝ 11-րդ դասարան, 2-րդ կուրսի երկրորդ կիսամյակից՝ 11-րդ դասարան, 3-րդ և 4-րդ կուրսերից՝ 12-րդ դասարան՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված լինելու, կամ այլ՝ նախնական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություն չունեցող բնակավայր տեղափոխման, կամ այլ հիմնավոր պատճառների դեպքում:
Նշված դեպքերում տեղափոխությունն իրականացվում է նախարարություն հիմնավորող փաստաթղթեր ներկայացնելուց և դրական դիրքորոշում ստանալուց հետո: Հաշվի առնելով այն, որ անհրաժեշտություն է առաջացել ԿԳՄՍ նախարարի 2012 թ.-ի մայիսի 3-ի N 388Ն հրամանով սահմանված՝ սովորողի բացակայությունների հաշվառման հետ կապված կարգավորումների փոփոխությունները համապատասխանեցնել այս կարգի դրույթներին, գործող կարգում ևս պետք է փոփոխություն կատարել: Կրթության վերաբերյալ փաստաթղթերի համաձայն, հաջորդ դասարան փոխադրված և ուսումնական տարվա առաջին կիսամյակում ուսումն ընդհատած սովորողը մինչև ուսումնական տարվա առաջին կիսամյակի ավարտը հաստատություն դիմելու դեպքում ուսումը շարունակում է համապատասխան դասարանում:
Կիսամյակային և տարեկան գնահատականները որոշելու հարցը կարգավորվում է նախարարի 2012 թ.-ի մայիսի 3-ի N 388-Ն հրամանով: Բացակայած սովորողի համար նախատեսված լրացուցիչ քննությունների և ամփոփիչ ստուգողական աշխատանքների արդյունքների վերաբերյալ նախարարությունը կարող է իրականացնել մոնիթորինգ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում