Հայաստանի անվտանգությունը, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում, հնարավոր չի թվում առանց ՀԱՊԿ-ում համագործակցության. այս մասին «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի՝ ՀԱՊԿ հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան Վիկտոր Վասիլևը:
«Ես չեմ կարող ձեզ տեղեկություններ հայտնել, որոնք ակնհայտորեն վկայում են այն մասին, որ Հայաստանի անվտանգությունը, այդ թվում նաև՝ ռազմատեխնիկական ոլորտում, հնարավոր չէ առանց ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության»,-ասել է Վասիլևը: Բացի այդ, դիվանագետը հավելել է, որ Ռուսաստանը տեսնում է արևմտյան երկրների փորձերը՝ օգտագործել իրավիճակը Հայաստանում, որպեսզի սրվի այն ոչ միայն այնտեղ, այլև՝ ողջ Կովկասում: