🎦Այսօրվանից վաճառքի կհանվեն մեքենաների «00 ОО 000» համարները. բարի ժամանց ենք մաղթում բոլորին. Նիկոլ Փաշինյան

Ես ակնկալում եմ այդ հարթակից, որ աճուրդը տեղի ունենա մինչև մաքսիմալ ամենավերջին կետը, որտեղ հնարավոր է գին բարձրանա ու մաքսիմալ գներով վաճառվեն այդ համարները:

Այսօրվանից վաճառքի կհանվեն մեքենաների 00 ОО 000 համարները:  Այս մասին, այսօր՝ փետրվարի 1-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ակնկալում է, որ որ աճուրդը տեղի ունենա մինչև մաքսիմալ ամենավերջին կետը։

Նա հանձնարարեց, որ այդ գնումներից ՀՀ պետական բյուջե հնարավորինս շատ ու մեծ մուտք արվի, բայց, իհարկե, գները պետք է մատչելի լինեն։

«Ես ակնկալում եմ այդ հարթակից, որ աճուրդը տեղի ունենա մինչև մաքսիմալ ամենավերջին կետը, որտեղ հնարավոր է գին բարձրանա ու մաքսիմալ գներով վաճառվեն այդ համարները:

Գիտենք, որ նման համարների սիրահարները Հայաստանում քիչ չեն, այնպես որ՝ բարի ժամանց ենք մաղթում բոլորին», – ասաց  Փաշինյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print