Այժմ շարունակվում է ՌԴ հարձակողական գործողությունը։
Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը կանխատեսում է, որ շուտով ռուսների հարձակումը, որը սկսվել է 2023 թվականի նոյեմբերին, կսպառվի, և այդ ժամանակ կսկսվի Ուկրաինայի հակահարձակումը։
«Այժմ շարունակվում է ՌԴ հարձակողական գործողությունը։ Այն սկսվել է 2023 թվականի նոյեմբերին։ Արդեն երկուսուկես ամիս է, ինչ այն գնում է։ Արդյունքները ինքներդ եք տեսնում։ Ասել, որ դրանք նրանց համար ինչ-որ զգալի են, դե, հաստատ ճիշտ չի լինի։ Ցավոք, մարտադաշտում որոշակի առաջխաղացում նրանք ունեն․ Ավդեևկայի մոտ տեղի ունեցածը․․․ Բայց նրանց հարձակումը դեռ շարունակվում է։ Ինչ-որ տեղ գարնան սկզբին այն ամբողջությամբ կսպառվի։ Հիմա հակառակորդի քայլն է։ Այն կավարտվի, և, կարծում եմ, կսկսվի մերը», – նշել է Բուդանովը։