Հայաստանը պաշտոնապես միացել է Միջազգային քրեական դատարանին

ՄՔԴ-ին միանալը Հայաստանին հնարավորություն է տալիս կանխել պատերազմական հանցագործությունները և մարդկության դեմ հանցագործությունները սեփական հողում։

Հայաստանը պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին։

«ՄՔԴ-ի Հռոմի ստատուտը փետրվարի 1-ից ուժի մեջ է մտել Հայաստանում: ՄՔԴ-ին միանալը Հայաստանին հնարավորություն է տալիս կանխել պատերազմական հանցագործությունները և մարդկության դեմ հանցագործությունները սեփական հողում»,- Deutsche Welle-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ հայտնել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:  

Նրա խոսքով՝ դա առաջին հերթին վերաբերում է Ադրբեջանին։

Ազգային ժողովը Հռոմի կանոնադրությունը վավերացրել էր 2023 թվականի հոկտեմբերի 3-ին։ Միջազգային քրեական դատարանը 2023 թվականի նոյեմբերին հայտնել էր, որ Հայաստանի համար Հռոմի ստատուտն ուժի մեջ կմտնի 2024 թվականի փետրվարի 1-ից։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print