«Սիներջի» ընկերության տնօրենը կալանավորվեց

Կազմակերպությունը համագործակցել է Էկոնոմիկայի նախարարության հետ, որտեղ էլ երեկ ձերբակալություններ ու խուզարկություններ էին ընթանում։

Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, բավարարել է քննիչների բողոքը՝ կալանավորելով «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանին:

Նա կալանավորվել է երկու ամիս ժամկետով։

Նշենք, որ այս գործով է անցնում նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը։

Կազմակերպությունը համագործակցել է Էկոնոմիկայի նախարարության հետ, որտեղ էլ երեկ ձերբակալություններ ու խուզարկություններ էին ընթանում։

Ձերբակալվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը։

Մոտ մեկուկես տարի առաջ «Սիներջին» էկոնոմիկայի նախարարության հայտարարած տենդերներից մեկին է մասնակցել: Մասնակցել են 4 ընկերություն, սակայն տենդերը չեղարկվել է և «Սիներջին» էլ չի հաղթել: Բայց ավելի ուշ տենդերը տվել են «Սիներջի»-ին։

Հայտնի է Էկոնոմիկայի փոխնախարարի ձերբակալման պատճառը։

Երեկ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները։

Ձերբակալվել է 7 անձ, այդ թվում էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print