Ըստ Ալիևի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հնարավոր է, եթե Հայաստանը փոփոխություններ կատարի Սահմանադրության և այլ իրավական փաստաթղթերում։
Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիր կարող է ստորագրվել միայն Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդունելով Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին:
«Եթե Հայաստանը վերջ դնի Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններին և փոփոխություններ կատարի Սահմանադրության և այլ իրավական փաստաթղթերում, ապա խաղաղության կարող է հասնել»,-ասել է Ալիևը։
Նա նշել է, թե «Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն դե ֆակտո խաղաղություն է, իսկ երկու երկրների սահմանին արդեն մի քանի ամիս է, ինչ խաղաղ իրավիճակ է տիրում»։
«Բայց այս գործընթացն իր տրամաբանական ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է ստորագրել խաղաղության պայմանագիր և վերջ դնել Հայաստանի տարածքային հավակնություններին Ադրբեջանի նկատմամբ»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
Նա նաև նշել է, թե «Հայաստանի Անկախության հռչակագիրը պարունակում է Ղարաբաղը Հայաստանին միավորելու և Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման ուղղակի կոչեր, և այդ փաստաթղթին հղումներն արտացոլված են նաև Հայաստանի Սահմանադրության մեջ»։