ԵՄ-ն ստանձնում է առաջնորդություն և պատասխանատվություն Ուկրաինային աջակցելու հարցում։
Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտնել է, որ Եվրամիության 27 անդամ երկրների ղեկավարները հաստատել են ԵՄ բյուջով Ուկրաինային 50 մլրդ եվրո օգնության ծրագիրը․ «Կայուն, կանխատեսելի ու երկարաժամկետ ֆինանսավորում Ուկրաինային»․ գրել է Միշելը։
«ԵՄ-ն ստանձնում է առաջնորդություն և պատասխանատվություն Ուկրաինային աջակցելու հարցում։ Մենք գիտենք իրադրության գինը», – նշել է Միշելը։