Մխիթարյանը՝ Ինտերի ամսվա լավագույն խաղացողի հավակնորդների թվում

Մխիթարյանը հունվարին մասնակցել է «Ինտեր»-ի բոլոր 5 հանդիպումներին և եղել մեկնարկային կազմում:

«Ինտեր»-ը սկսել է հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկությունը, այդ կոչմանը հավակնում են 4 խաղացողներ:

Նրանց թվում է նաեւ Հենրիխ Մխիթարյանը, որն ակումբի հետ Սաուդյան Արաբիայում դարձել է Իտալիայի Սուպերգավաթակիր: Լավագույնի կոչմանն են հավակնում նաեւ Լաուտարո Մարտինեսը, որը Սուպերգավաթի եզրափակչի միակ գոլի հեղինակն է, դարպասապահ Յան Զոմմերն ու պաշտպան Բենջամեն Պավարը:

Մխիթարյանը հունվարին մասնակցել է «Ինտեր»-ի բոլոր 5 հանդիպումներին՝ 3-ն Ա Սերիայում եւ 2-ը Սուպերգավաթում եւ եղել մեկնարկային կազմում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print