Ժնևում հնարավոր է հայ-ադրբեջանական միջխորհրդարանական հանդիպում կայանա

Մարտի վերջին նախատեսվում է երկու երկրների խորհրդարանների նախագահների ոչ պաշտոնական հանդիպումը միջխորհրդարանական միության հերթական վեհաժողովի շրջանակում։

Հայաստանն ու Ադրբեջանը մարտին Ժնևում կարող են քննարկումներ սկսել միջխորհրդարանական երկխոսության հարթակի ստեղծման շուրջ: Հարցը քննարկվել է Բաքվում Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի և ադրբեջանական իշխանությունների հանդիպման ժամանակ:

Միաժամանակ, մարտի վերջին նախատեսվում է երկու երկրների խորհրդարանների նախագահների ոչ պաշտոնական հանդիպումը միջխորհրդարանական միության հերթական վեհաժողովի շրջանակում:

«Ես Ադրբեջանի խորհրդարանի խոսնակին կհրավիրեմ Ժնև, որպեսզի բանակցություններ վարի Հայաստանի գործընկերների հետ, ու առաջ շարժվի մշտական երկխոսության համար այդ հարթակի ստեղծման օրակարգը։ Հուսով ենք, որ կկարողանանք նման հանդիպում կազմակերպել Միջխորհրդարանական միության հաջորդ վեհաժողովի ժամանակ, որը տեղի կունենա այս տարվա մարտի 23-27-ը», – հայտարարել է Չունգոնգը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print