Ըստ Սուրենյանի՝ փետրվարին Սյունիքի հովիտներում օդի ջերմաստիճանը կբարձրանա +16-18 աստիճանի և առանձին հատվածներում չի բացառվում +20 աստիճանի բարձրանալը։
Հունվարին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում, ինչպես և կանխատեսվել էր եղել է կլիմայական նորմայից բարձր 4-6 աստիճանով, Լոռի, Տավուշ և Սյունիքի հատվածներում՝ 2-3 աստիճանով։ Այս մասին «Արմենպրես» մամուլի սրահում հայտնեց ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորիգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նրա խոսքով՝ ամսվա ընթացքում ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է Կապանում, երբ ջերմաստիճանը հասավ +22 աստիճան տաքության, Մեղրիում +18 աստիճան, իսկ Արարատյան դաշտավայրի Արարատ համայնքի հատվածում հունվարի 18-ին հասել է +16 աստիճանի։
Հայտնելով, որ հունվարն ուղեկցվել է տեղումներով՝ Գագիկ Սուրենյանը ասաց, որ այն Սյունիքիում ամսական նորմայից բարձր է եղել 210-400%-ով, Տավուշում կազմել է կլիմայական նորմայի 200-250 %-ը, Լոռիում՝ 250-280 %-ը, Արագածոտնում 130-300 %-ը, Կոտայքում՝ 140-150 %-ը, Վայց Ձորում՝ 200-250%-ը, Շիրակում 120-170 %-ը, Գեղարքունիքում՝ 150-200%-ը, Արարատյան դաշտավայրում՝ 150-200%-ը։
«Մինչև փետրվարիր 4-ը Հայաստանում կպահպանվի հիմնականում առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 5-ին որոշ լեռնային շրջաններում, փետրվարի 5-ի՝ լույս 6-ի գիշերը և 6-ի առավոտյան ժամերին շրջանների մեծ մասում կդիտվեն տեղումներ՝ նախալեռնային և հովտային գոտիներում ձնախառն անձրևի տեսքով, իսկ լեռնային շրջաններում կդիտվի ձյուն։
Ըստ Գագիկ Սուրենյանի՝ փետրվարի 6-ի կեսօրից հետո հանրապետության ողջ տարածքում տեղումները կդադարեն և 7-ից հետո կրկին կհաստատվի առանց տեղումների եղանակ։
Մանրամասները՝ տեսանյութում