«Այսօր մենք հավաքվել ենք անհամեմատ ավելի կարեւոր միջոցառման համար, քան այն մտացածին սկանդալը, որի մասին խոսում են»,- ասաց նախարարը:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հրաժրական չի տալու: Այս մասին նա հայտարարեց այսօր՝ փետրվարի 2-ին, «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» խորագրով համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում:
Հարցին՝ հրաժարական տալո՞ւ եք, նա կարճ պատասխանեց. «Ոչ»:
«Այսօր մենք հավաքվել ենք անհամեմատ ավելի կարեւոր միջոցառման համար, քան այն մտացածին սկանդալը, որի մասին խոսում են»,- ասաց նախարարը:
Հիշեցնենք, որ էկոնոմիկայի նախարարությունում երկու օր առաջ 7 անձ է ձերբակալվել, այդ թվում մեկ օր առաջ էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից ազատված Անի Իսպիրյանը: Ձերբակալվել է նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գեւորգյանը:
Էկոնոմիկայի նախարարությունում ձերբակալություններից հետո ձերբակալվել են նաև IT ամենահայտնի կազմակերպություններից մեկի` «Սիներջիի» մի խումբ աշխատակիցներ։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Աշոտ Հովհաննիսյանը եւ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գեւորգյանը կալանավորվել են, իսկ փոխնախարար Անի Իսպիրյանը նկատմամբ կիրառվել է տնային կալանք: