Թուրքիայում 7 մարդ է ձերբակալվել՝ իսրայելական հետախուզության համար աշխատելու կասկածանքով

Թուրքիայում իրավապահները 7 հոգու են ձերբակալել՝ իսրայելական Մոսադ հետախուզական գործակալության համար աշխատելու կասկածանքով։

«Այսօր առավոտյան Ստամբուլում և Իզմիրում իրականացված գործողության արդյունքում բերման են ենթարկվել Մոսադին մասնավոր խուզարկուների միջոցով հավաքված տվյալները վաճառելու համար կասկածվող ինը կասկածյալից յոթը»: Այդ մասին հայտնում է TRT Haber հեռուստաալիքը:

Լրատվականի տվյալով՝ նույն գործով նախկինում երկու կասկածյալ է կալանավորվել։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի ազգային հետախուզության վարչությունը կարողացել է Մոսադի գործակալներից փրկել պաղեստինցի հաքեր Օմար Ա.-ին, որը կոտրել է «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print