Գազի ու նավթի ընդհանուր շուկան օգտակար կլինի բոլորի համար. Փաշինյան

Փաշինյանը նաև հավելել է, որ ԵԱՏՄ այլ պետությունների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը 2023–ին աճել է 39%-ով։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների նիստին։
Նա, մասնավորապես, ասել է. «ԵԱՏՄ բոլոր երկրների համար, առանց բացառության, 2025 թվականին գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի ստեղծումը առավելություն կլինի»։

Փաշինյանը նաև հավելել է, որ ԵԱՏՄ այլ պետությունների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը 2023–ին աճել է 39%-ով և կազմել 7,8 մլրդ դոլար, որից արտահանումն աճել է 40,8%-ով, իսկ ներմուծումը՝ 37,5%-ով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print