Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձյան տեղումների և ձնահոսքի բարձր ռիսկի պատճառով պարբերաբար փակվում է։
Մոտ 2,300 բեռնատար Վերին Լարսում սպասում է ռուս-վրացական սահմանն անցնելու հերթին։
Սպուտնիկ Գրուզիայի հաղորդմամբ, այս մասին նշված է Հյուսիսային Օսիայի ճանապարհային կառավարման կենտրոնի կայքում։
Ներկա պահին վրաց-ռուսական սահման տանող ճանապարհը ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով փակ է կցորդով և կիսակցորդով մեքենաների համար։
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձյան տեղումների և ձնահոսքի բարձր ռիսկի պատճառով պարբերաբար փակվում է։