Նամակներից մեկում ասվում է, որ Բայդենը Թրամփին անվանել է «հիվանդ հիմար» և օգտագործել այլ անպարկեշտ արտահայտություններ:
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է երկրի ներկայիս ղեկավար Ջո Բայդենի կողմից իր հասցեին հնչեցրած վիրավորանքները։
Այս մասին գրում է New York Post-ը՝ հղում անելով Սպիտակ տան նախկին ղեկավարի նախընտրական շտաբի նամակները։
Նամակներից մեկում ասվում է, որ Բայդենը Թրամփին անվանել է «հիվանդ հիմար» և օգտագործել այլ անպարկեշտ արտահայտություններ: Միաժամանակ Թրամփն ընդգծել է, որ իրականում երկրի ներկայիս նախագահը այսպես է մտածում իրեն աջակցող յուրաքանչյուր մարդու մասին։
Թրամփը հավելել է, որ եթե ինքը հաղթի գալիք ընտրություններում, արդյունքների հրապարակման օրը ինքը և իր համախոհները ցուցադրաբար կծիծաղեն։
Միևնույն ժամանակ, նրա նախընտրական շտաբի ներկայացուցիչը մեղադրել է ԱՄՆ գործող նախագահին «ամոթալի» պահվածքի մեջ, բայց դա զարմանալի չի համարել։