«Լավագույն երաժշտական տեսահոլովակ» անվակարգում մրցանակին է արժանացել The Beatles-ի I’m Only Sleeping-ը:
ԱՄՆ-ում կայացել է «Գրեմմի» 66-րդ երաժշտական մրցանակաբաշխութունը:
Մայլի Սայրուսի «Flowers» հիթը հաղթել է «Տարվա ձայնագրություն» և «Լավագույն կատարում» անվանակարգերում: Երգչուհու կարիերայում սա առաջին «Գրեմմի» մրցանակն է։

«Գրեմմի 2024»-ում «Տարվա ալբոմ» է ճանաչվել Թեյլոր Սուիֆթի «Midnights»-ը. այս անվանակարգում սա երգչուհու արդեն 4-րդ հաղթանակն է:

Տարվա երգ է ճանաչվել Բիլի Այլիշի և եղբորՖինիս Օ'Քոնելի «What Was I Made For?» հիթը
` «Բարբի» ֆիլմի սաունդթրեքը:

«Լավագույն նոր արտիստ» անվակարգում հաղթել է Վիկտորյա Մոնեն:
Լավագույն ռոք կատարում է ճանաչվել Boygenius-ի Not Strong Enough-ը, լավագույն ռոք ալբոմ՝ Paramore-ի This Is Why-ը:
«Լավագույն երաժշտական տեսահոլովակ» անվակարգում մրցանակին է արժանացել The Beatles-ի I’m Only Sleeping-ը:
Լավագույն ռեփ ալբոմ է ճանաչվել Killer Mike-ի Michael-ը, լավագույն ռեփ երգ և լավագույն ռեփ կատարում՝ Killer Mike Featuring André 3000, Future and Eryn Allen Kane՝ Scientists & Engineers:
Լավագույն R&B ալբոմ է ճանաչվել Վիկտորյա Մոնեի Jaguar II-ը, լավագույն R&B երգ՝ SZA-ի Snooze-ը: