Ուղղաթիռի բեկորները գտել են Կարելիայի Դերեւյաննի Պրիօնեժսկի շրջանում, ափից 11 կիլոմետր հեռու։ Օնեգա լճի խորությունը հայտնաբերման վայրում 40-50 մետր է։
Քննությունը դիտարկում է Կարելիայում Ռուսաստանի ԱԻՆ-ի Ми-8 ուղղաթիռի կործանման մի քանի վարկածներ, այդ թվում՝ անձնակազմի սխալը, եղանակային պայմանները եւ անսարք տեխնիկան։ Այս մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել են օպերատիվ ծառայություններում։
«Ներկա պահին գերակա վարկած առայժմ չկա։ Առկա տեղեկատվությամբ՝ անձնակազմը չի զեկուցել որեւէ անսարքության մասին»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նա ավելացրել է, որ Պետրոզավոդսկից թռչելուց առաջ ուղղաթիռն անցել է բոլոր կանոնակարգային ստուգումները։
Ուղղաթիռը թռչում էր Պետրոզավոդսկ-Վիտեգրա երթուղով, որտեղ գտնվում է Արկտիկական փրկարար ուսումնագիտական «Վիտեգրա» կենտրոնը։ Ուղղաթիռում երեք հոգուց բաղկացած անձնակազմն էր։ ԱԻՆ-ում տեղեկացրել են, որ ուղղաթիռը կատարում էր մարզական թռիչք Օնեգա լճի վրայով։ Նախօրեին այն կորել էր ռադարների տեսադաշտից, եւ որոնում է կազմակեպվել։ Ուղղաթիռի բեկորները գտել են Կարելիայի Դերեւյաննի Պրիօնեժսկի շրջանում, ափից 11 կիլոմետր հեռու։ Օնեգա լճի խորությունը հայտնաբերման վայրում 40-50 մետր է։
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել։ ԱԻՆ-ում տեղեկացրել են, որ ուղղաթիռը վարում էր փորձառու անձնակազմը, որի հաշվին թռիչքի հազարավոր ժամեր են գրանցված։