Վրաստանում ահաբեկչություն է կանխվել

Վրաստանի ՊԱԾ իրականացրած օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված պայթուցիկ սարքերը Վրաստան հասցնելուն, Վրաստանի տարածքով տեղափոխելուն մասնակցություն են ունեցել Վրաստանի յոթ, Ուկրաինայի երեք և Հայաստանի երկու քաղաքացի:

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) հայտնել է ահաբեկչության կանխման մասին։ Գերատեսչության հաղորդմամբ՝ քննչական գործողությունների շրջանակներում, նախնական օպերատիվ տեղեկություններով, հակաահաբեկչական կենտրոնի աշխատակիցների կողմից կոնկրետ տրանսպորտային միջոցի խուզարկության արդյունքում առգրավվել է էլեկտրական մեքենայի համար նախատեսված երկու մարտկոց: ՊԱԾ-ի տեղեկություններով՝ մարտկոցներն օգտագործվել են որպես պայթուցիկ նյութեր ու սարքեր տեղափոխելու համար նախատեսված կոնտեյներներ:

Վրաստանի ՊԱԾ իրականացրած օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված պայթուցիկ սարքերը Վրաստան հասցնելուն, Վրաստանի տարածքով տեղափոխելուն մասնակցություն են ունեցել Վրաստանի յոթ, Ուկրաինայի երեք և Հայաստանի երկու քաղաքացի:

Գործի նյութերի համաձայն՝ այս գործընթացը կազմակերպել է Ուկրաինայի քաղաքացի, 2020 թվականին Օդեսայի մարզի տեղական ռադայի Կիևի շրջանի պատգամավորի թեկնածու Անդրեյ Շարաշիձեն, որը ծնունդով Բաթումից է։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print