Նոր Արեշում փլատակներից դուրս է բերվել կնոջ և տղամարդու դի

Հայտնաբերվել է Նոր Արեշում փլատակներում որոնվող երկու քաղաքացու դի՝ կին և տղամարդ։

Նոր Արեշում տեղի ունեցած պայթյունի պահը

ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնեց, որ այս պահին տեղափոխվում է կնոջ դին, քիչ անց դուրս կբերվի նաև տղամարդու դին։

Որոնողական աշխատանքները շարունակվում են։

Նոր Արեշի 34-րդ փողոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա 2 տուժած (ուղիղ)

Հիշեցնենք, որ փրկարարները փլատակներից դուրս են բերել Ռ․ Ն․-ին (ծնված 1938 թ․) և Հ․ Ս.-ին (ծնված 1994 թ․), ովքեր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Բժիշկները Ռ․ Ն․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Հ․ Ս.-ինը՝ ծանր։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Նոր Արեշում փլատակներից դուրս բերված քաղաքացիներից մեկի վիճակը ծանր է, մյուսինը՝ բավարար

Հիշեցնենք, որ այսօր ժամը 11:36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշի 34-րդ փողոցում տեղի է ունեցել պայթյուն:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print