Միջին ամսական անվանական աշխատավարձը 2023թ.-ի դեկտեմբերին կազմել է 333 հազար 162 ՀՀ դրամ։
EconoMood-ի հաղորդմամբ՝ 2023թ.-ի դեկտեմբերին Հայաստանում գրանցված աշխատողների թվաքանակը կազմել է 745 հազ. 207 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 5.1%-ով:
Միջին ամսական անվանական աշխատավարձը 2023թ.-ի դեկտեմբերին կազմել է 333 հազ. 162 ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 7.8%-ով, որը պայմանավորված է հիմնականում պետական հատվածում աշխատավարձերի չափի 16.9% ավելացմամբ:
Նշենք, որ 2023թ.-ի դեկտեմբերին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնանկումը կազմել է 0.6%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ գրանցվել է 0.9% գնաճ: