Չեխիայի ԱԳՆ-ն հաստատել է քաղաքացու կալանավորումն Ադրբեջանում

Քաղաքացին փորձ էր արել Հայաստանից ապօրինի ադրբեջանական տարածք անցնել։

Չեխիայի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է ադրբեջանական կողմից Չեխիայի քաղաքացու ձերբակալությունը Հայաստանից ապօրինի ադրբեջանական տարածք անցնելու փորձի ժամանակ։

«Մենք կարող ենք հաստատել Չեխիայի քաղաքացու կալանավորումը», – ասել է Չեխիայի ԱԳՆ խոսնակ Մարիանա Վերներովան Չեխիայի CTK լրատվական գործակալությանը:

Նրա խոսքով, ինչպես նշում են չեխական լրատվամիջոցները, ձերբակալության պատճառը Չեխիայի քաղաքացու կողմից Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելն է։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print