Զորավարժությունների նպատակը տարածաշրջանային անվտանգության ապահովումն է։
Իրանը, Ռուսաստանը և Չինաստանն առաջիկա շաբաթներին համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն: Տեղեկությունը հաղորդում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Շահրամ Իրանիին:
«Զորավարժությունների նպատակը տարածաշրջանային անվտանգության ապահովումն է՝ ելնելով ընդհանուր շահերից», – հայտնել է Շահրամ Իրանին։
Դերծովակալը նշել է, որ համատեղ զորավարժություններին մասնակցելու են հրավիրվել նաև մի շարք այլ երկրներ։
Իրանիի խոսքով՝ զորավարժությունները պլանավորվում է անցկացնել մինչև իրանական տարվա վերջը, որն ավարտվում է մարտի 19-ին։
2023 թ․ մարտին Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի ռազմածովային ուժերը Արաբական ծովի ջրատարածքում անցկացրել են «Անվտանգության ծովային գոտի» համատեղ վարժանքները, որոնք չորրորդն էին վերջին տարիներին։