Նոր Արեշում տեղի ունեցած պայթյունից տուժածները վերակենդանացման բաժանմունքում են

Փլատակներից դուրս էր բերվել նաև երկու դի:

Նոր Արեշում տան պայթյունից տուժած երկու քաղաքացիների վիճակը գնահատվում է բավարար. Aysor.am-ին ասացին Էրեբունի ԲԿ-ից։

«Նրանք բժիշկների վերահսկողության տակ շարունակում են բուժումը վերակենդանացման բաժանմունքում»,-ասաց Էրեբունի ԲԿ-ի լրատվության բաժնի ղեկավար Շուշան Հունանյանը։

Հիշեցնենք՝ փետրվարի 5-ին Երևանի Նոր Արեշի 34-րդ փողոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տեղի էր ունեցել փլուզում, վնասվել էին տներ: Փլատակներից դուրս էին բերվել ու բուժօգնության տեղափոխվել վնասվածքներով երկու քաղաքացիներ:

Փլատակներից դուրս էր բերվել նաև երկու դի:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print