Իրանում Ադրբեջանի դեսպանության վրա հարձակված տղամարդուն մահապատժի են դատապարտել

Տղամարդը մեղադրվում է Ադրբեջանի քաղաքացուն դիտավորյալ սպանելու, ապօրինի զենք պահելու և կրելու, ինչպես նաև հասարակական կարգը խախտելու համար:

Իրանում Ադրբեջանի դեսպանության վրա հարձակված տղամարդուն մահապատժի են դատապարտել։ Այդ մասին հայտնել են Իրանի արդարադատության նախարարությունից:

Ըստ մեղադրական եզրակացության՝ տղամարդը մեղադրվում է դեսպանատան ներսում հրազենի գործադրմամբ Ադրբեջանի քաղաքացուն դիտավորյալ սպանելու, ապօրինի զենք պահելու և կրելու, ինչպես նաև հասարակական կարգը խախտելու համար:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print