ԿԳՄՍ նախարարը հանդիպել է «Կոնֆլիկտային տարածքներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի» գործադիր տնօրեն Վալերի Ֆրիլենդի հետ

Սեպտեմբերի 28-30-ը Մեխիկոյում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովի» շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է «Կոնֆլիկտային տարածքներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի» գործադիր տնօրեն Վալերի Ֆրիլենդի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում և Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված հարցեր, մասնավորապես՝ հուշարձանների վերականգնման և թանգարանների ճգնաժամային պլանների կազմման հնարավորությունները։

Համաժողովի շրջանակում կազմակերպված փաստագրական ցուցադրությանը Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը ներկայացվել է առանձին ֆոտոպատումով։  

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print