Բարձրաստիճան ոստիկանը զբաղվել է բենզինի հափշտակությամբ

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են գլխավոր դատախազություն` հետագա ընթացքը որոշելու համար:ՆԳՆ ստրաբաժանումների ինքնամաքրման գործընթացը շարունակվում է:

ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով և ծառայողական քննությամբ պարզվել է, որ ոստիկանության գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող անձը, իր ղեկավարած ստորաբաժանման ծառայողական մեքենաներն այս տարվա հունվարին շահագործելու համար, դեկտեմբերի 28-ին ավտոտնտեսությունից ստացել է 8 հազար լիտր բենզինի կտրոններ, որոնք, սակայն, հունվարի 9-ի դրությամբ նրա մոտ արդեն առկա չէին: Այս մասին հայտնում են ՀՀ Ներքին գործերի նախարարությունից։

Նա պարզաբանել է, իբր կտրոնները պարտքի դիմաց վերադարձրել է Երևանի տարբեր բենզակայաններին, ինչը, սակայն, հերքվել է ծառայողական քննությամբ:

Այսպիսով, պաշտոնատար անձը, օգտագործելով իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը, հափշտակել է իր տնօրինմանը հանձնած բենզինը:Կազմված փաստաթղթերն ուղարկվել են գլխավոր դատախազություն` հետագա ընթացքը որոշելու համար:ՆԳՆ ստրաբաժանումների ինքնամաքրման գործընթացը շարունակվում է:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print