Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիերի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Այսօր՝ փետրվարի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Շտապօգնությունից ահազանգ է ստացվել ոստիկանության Էրեբունու բաժին, որ բժշիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ազատամարտիկների փողոցի 2-րդ նրբանցքի 17 հասցեում գործող հյուրանոցային համալիր, որտեղ սենյակներից մեկում հայտնաբերվել են դիեր:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում հայտնաբերվել են 32-ամյա տղամարդու և 35-ամյա կնոջ դիեր:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիերի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նշանակվել է դիերի դատաբժշկական փորձաքննություն: