Վիրավորին բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Գրիգրո Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
«Ծիրանի» ռեստորանի մոտ բախվել են Nissan Murano-ն ու հողով բարձված բեռնատարը․ կա վիրավոր․ shamshyan.com
Երեկ՝ փետրվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։20-ի սահմաններում «Առինջ մոլ» – Գառնի գյուղ տանող ճանապարհահատվածում՝ «Ծիրանի» ռեստորանային համալիրի մոտակայքում բախվել են Nissan Murano մակնիշի ավտոմեքենան և հողով բարձված Mercedes մակնիշի բեռնատարը։
Վթարի հետևանքով Nissan-ի վարորդին հրշեջ փրկարարները դուրս են բերել ավտոմեքենայից և պատգարակով մոտեցրել «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային։ Վիրավորին բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Գրիգրո Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են բեռնատար Mercedes-ի և հիվանդանոց տեղափոխված Nissan-ի վարորդի ինքնությունը։
Nissan-ի վարորդը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է, ազգությամբ իրանցի։