Իտալիայում ընթացող բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնության եզրափակչում Հայաստանը կներկայանա երեք բռնցքամարտիկներով։ Տեղեկացնում է Armsport.am-ը։
Պատանի հայ բռնցքամարտիկներից ոսկե մեդալի համար կպայքարեն Վաղարշակ Քեյանը (46 կգ) , Էրիկ Առստամյանն (52 կգ) ու Երանոս Օհանյանը (70 կգ) ։
Կիսաեզրափակչում Վաղարշակ Քեյանը հաղթել է բուլղարացի Ալեքսանդր Պապովին, Էրիկ Առստամյանը առավելության է հասել իռլանդացի Ջոն Հարթիի նկատմամբ, իսկ Երանոս Օհանյանը պարտության է մատնել Իտալիան ներկայացնող Գաբրիել Մորալին։