Սողանքի հետեւանքով առնվազն 3 մարդ է զոհվել

Դեպքի վայրում աշխատում են ավելի քան 200 հրշեջ-փրկարարներ, հատուկ տեխնիկա, կինոլոգների խումբ:

Վրացական Իմերեթիում առնվազն 3 մարդ է զոհվել սողանքի հետևանքով, հաղորդում է հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայությունը:

Սողանքը ծածկել է չորս բնակելի տուն։ Առայժմ հաջողվել է գտնել մեկ մարդու և հայտնաբերել տարերքի ընթացքում զոհվածների երեք մարմինները, շարունակվում են ևս վեց մարդու (այդ թվում ՝ անչափահասներ) որոնումները:

Դեպքի վայրում աշխատում են ավելի քան 200 հրշեջ-փրկարարներ, հատուկ տեխնիկա, կինոլոգների խումբ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print