Եվրոպան հասկանում է, որ պետք է ակտիվացնի իր ջանքերը։
Եվրամիության կողմից Ուկրաինայի համար հաստատված 50 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնությունը ոչինչ է Ուկրաինայի համար՝ առանց ԱՄՆ-ի կողմից զուգահեռ օգնության: Տեղեկությունը հայտնում է Politico թերթը՝ հղում անելով եվրոպացի պաշտոնյաների կարծիքին։
«Բոլորը հասկանում են, որ 50 միլիարդ եվրոն բավարար չէ։ Եվրոպան հասկանում է, որ պետք է ակտիվացնի իր ջանքերը», — ասել է Եվրախորհրդարանի բյուջետային կոմիտեի ղեկավար Յոհան Վան Օվերտվելդտը։
Նյութի հեղինակներն ընդգծում են, որ Ուկրաինային այդ օգնությունը միանգամից չի վճարվի, այն նախատեսված է մինչև 2027 թվականը։ Հաշվի առնելով Կիևի ռազմական կարիքների աճը, ամփոփում են լրագրողները, եվրոպական միջոցներն ամբողջությամբ չեն լուծում նշված հարցը։
Ավելի վաղ Եվրամիությունը հայտնել էր Ուկրաինային 50 մլրդ եվրոյի առաջին վճարումների ժամկետները։ Ինչպես հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ առաջին ֆինանսական միջոցները Կիևը կստանա մարտին: