32 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ ավագանին «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանին չկարողացավ զրկել ավագանու մանդատից։
Այսօր Երևան քաղաքի ավագանին արտահերթ նիստի ժամանակ ավագանու մանդատից վաղաժամկետ զրկեց 3 անդամի: Ավագանու անդամներին մանդատից զրկելու հիմնավորումը ավագանու նիստերի կեսից ավելիին բացակայություններն են:
Մանդատներից զրկվեցին Նարինե Հայրապետյանը («Մայր Հայաստան» խմբակցություն), Հայկ Մարության («Ազգային առաջընթաց» խմբակցություն), Սոննա Աղեկյան («Մայր Հայաստան» խմբակցություն):
Ավագանու երկու անդամ կշարունակի գործունեությունը։ 32 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ ավագանին «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանին չկարողացավ զրկել ավագանու մանդատից։
«Նախագիծը չի ընդունվել, որովհետև չի հավաքել բավարար չափով ձայների քանակ»,– ասաց Տիգրան Ավինյանը։
31 կողմ 2 դեմ ձայների հարաբերակցությամբ էլ չընդունվեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին նախագիծը։ Նա չզրկվեց ավագանու մանդատից։