ՀՀ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Հոկտեմբերի 2-ին Ժնևում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովման վերաբերյալ հարցերը, այդ թվում` Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծման միջոցով։ Անդրադառնալով տարածաշրջանային տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը՝ կողմերը հաստատել են, որ դրանք պետք է լինեն Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանության և իրավազորության ներքո։