ԶԼՄ-ների տեղեկություններով՝ օդապարիկը բախվել է բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծին։
Վրաստանի արևելյան հատվածում դժբախտ պատահար է տեղի ունեցել։ Տեղի լրատվամիջոցները հաղորդմամբ՝ Թեթրիցկարո շրջանի Ասուրեթի գյուղում օդապարիկը բախվել է բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծին, ինչի հետևանքով երեք մարդ է մահացել։
Ավելի ուշ պարզ է դարձել զոհերի ինքնությունը։ Sputnik Գրուզիայի փոխանցմամբ՝ զոհերից մեկը «Իմեդի» հեռուստաալիքի օպերատորն է, մյուսը՝ ավիացիայի ազգային ֆեդերացիայի ղեկավար և Sky Travel-ի հիմնադիր Ռևազ Ութուրգաուրին։