Ալիևին նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ արդեն իսկ շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն
Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևի օգտին քվեարկել է երկրի ընտրողների 92,6%-ը: Այս մասին են վկայում Rəy մոնիտորինգի կենտրոնի տվյալները, գրում է Sputnik Azerbaijan–ը:
Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Ալիևին նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ արդեն իսկ շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Վերջինս Ալիևին հաջողություն է մաղթել:
Ադրբեջանի և Բելառուսի ղեկավարները հեռախոսազրույցում վստահություն են հայտնել, որ երկրների միջև բարեկամական հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել։