Ավտոմեքենան հայտնվել է ձնակույտում․ կա 3 վիրավոր

Վթարի հետևանքով Սլավիկ Ղ․-ն, նրա ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ 25-ամյա Նվեր Հ․-ն և 18-ամյա Աշոտ Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։


Երեկ՝ փետրվարի 6-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 09։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Սլավիկ Ղ․-ն իր վարած «ՎԱԶ 21140» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 79 կմ հատվածում, դեպի Իջևան ընթանալիս, ժողովրդին հյատնի Սևանի թունելի սկզբնամասում, արագաչափի մոտ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտուց և առջևի մասով հայտնվել ձորակում՝ ձնակույտի մեջ։

Վթարի հետևանքով Սլավիկ Ղ․-ն, նրա ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ 25-ամյա Նվեր Հ․-ն և 18-ամյա Աշոտ Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print