Արդյոք Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ԱՊՀ-ից. ՌԴ ԱԳՆ պատասխանը

ԱՊՀ ձևաչափում առկա մեխանիզմները, որոնք թույլ են տալիս երկրներին ինքնուրույն որոշել ներգրավվածության աստիճանը կազմակերպության գործերին, պայմաններ են ստեղծում համագործակցության հետագա խորացման համար, ընդգծել է նա։

Մոսկվան ԱՊՀ-ում պառակտման նշաններ չի տեսնում, ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը` պատասխանելով հարցին, թե Հայաստանը կարո՞ղ է հետևել Մոլդովայի օրինակին և մտածել ԱՊՀ-ից դուրս գալու մասին։

Հայաստանը Ռուսաստանի կարևոր գործընկերն է ԱՊՀ-ում և շահագրգիռ մասնակից է Համագործակցության մեջ, նշել է դիվանագետը։

«Որոշակի փուլում ԱՊՀ հարթակում Երևանի ակտիվության նվազում իսկապես նկատվել է, սակայն ընդհանուր առմամբ տարվա արդյունքները կարելի է դրական համարել՝ հայկական կողմը միացել է հոկտեմբերին Բիշքեկում կազմակերպության գագաթնաժողովի որոշումների մեծ մասին։ 2023 թվականի 13-ին աջակցել է Համագործակցության կանոնադրական մարմինների նախորդ տարի ընդունված գրեթե բոլոր համատեղ հայտարարությունները»,- ասել է նա։

«Մենք կազմակերպությունում որևէ «պառակտման» նշաններ չենք տեսնում, ընդհակառակը, չնայած աշխարհաքաղաքական բարդ իրավիճակին, ԱՊՀ-ի ներսում փոխգործակցությունը շարունակում է զարգանալ բոլոր ուղղություններով»,- ասել է դիվանագետը։

ԱՊՀ ձևաչափում առկա մեխանիզմները, որոնք թույլ են տալիս երկրներին ինքնուրույն որոշել ներգրավվածության աստիճանը կազմակերպության գործերին, պայմաններ են ստեղծում համագործակցության հետագա խորացման համար, ընդգծել է նա։

Ավելի վաղ Մոլդովայի արտաքին քաղաքականության և եվրաինտեգրման խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Դոյնա Գերմանը հայտարարել էր, որ հանրապետությունը վերջնականապես դուրս կգա ԱՊՀ-ից մինչև 2024 թվականի վերջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print