Բանկերի միջոցով ֆիզիկական անձինք ստացել են շուրջ 5 մլրդ 696 մլն դոլարի չափով դրամական փոխանցումներ

Դեպի ՀՀ դրամական փոխանցումների զուտ ներհոսքը, որը ցույց է տալիս ներհոսքի ու արտահոսքի տարբերությունը, 2023թ.-ին կազմել է շուրջ 1 մլրդ 655 մլն դոլար, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 36%-ով:

2023թ.-ին ՀՀ առևտրային բանկերի միջոցով ֆիզիկական անձինք ստացել են շուրջ 5 մլրդ 696 մլն դոլարի չափով դրամական փոխանցումներ, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 9.7%-ով։ Միայն Ռուսաստանից փոխանցվել է 3 մլրդ 680 մլն դոլար, որը նախորդ տարվա համեմատ աճել է 2.3%-ով:

Դիտարկվող ժամանակահատվածում ՀՀ առևտրային բանկերի միջոցով ֆիզիկական անձանց կողմից դրամական փոխանցումների արտահոսքը կազմել է շուրջ 4 մլրդ 41 մլն դոլար՝ նախորդ տարվա համեմատ աճելով ավելի քան 1.5 անգամ:

Դեպի ՀՀ դրամական փոխանցումների զուտ ներհոսքը, որը ցույց է տալիս ներհոսքի ու արտահոսքի տարբերությունը, 2023թ.-ին կազմել է շուրջ 1 մլրդ 655 մլն դոլար, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 36%-ով:

2023թ.-ի ընթացքում փետրվարին գրանցվել է դրամական փոխանցումների ամենամեծ ներհոսքը՝ 713.9 մլն դոլար, իսկ ամենամեծ արտահոսքը՝ մարտին՝ 431.6 մլն դոլար։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print