Նախագծի քվերակությունն ավարտված է

Ըստ նախագծի բնութագրի, «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխելով «Հայաստանի պատմություն» անվամբ, ավելի հստակ է դառնում առարկայի անվանումը։

Իրավական ակտերի քննարկման միասնական հարթակում՝ e-draft.am-ում ավարտվել է ԿԳՄՍ նախարարության կողմից ներկայացված «Հայոց պատմություն» առարկան «Հայաստան պատմություն» վերանվանելու նախագծի հանրային քննարկումը:

Հասարակությանը ներկայացված հակիրճ բնութագրում նշված է հետևյալը․

«․33-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված է, որ «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառների շրջանակում հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 5-6-րդ դասարաններում ներկայացվում են Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները, իսկ ՀՊՉ 35-րդ կետում՝ որպես պարտադիր առարկա, ներկայացված է «Հայոց պատմություն» առարկան։ «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխելով «Հայաստանի պատմություն» անվամբ` վերանում է ՀՊՉ-ի 33-րդ և 35-րդ կետերի սահմանումներում առկա անհամապատասխանությունը։ Արդյունքում ավելի հստակ է դառնում առարկայի անվանումը, որի շրջանակներում ուսումնասիրվելու են հայկական պետականության և հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակաշրջաններում տեղի ունեցած իրադարձությունները»:

Նախագծին դեմ է քվեարկել 11 հազար 892 քաղաքացի (51 տոկոս), կողմ՝  11 հազար 510 քաղաքացի (49 տոկոս)։ Նախագծի տակ ներկայացված  են նաև մոտ 500 առաջարկ, որոնք հիմնականում դեմ են արտահայտվել նախագծին։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print