Ձյան առատ տեղումների պատճառով ճանապարհները փակվել են, բժիշկներն էլ ստիպված են եղել ձնակույտերի միջով հասնել հիվանդին
Ղազախստանում շտապօգնության աշխատակիցները ճանապարհ են անցնում ձնակույտերի միջով, որպեսզի հասնեն Ակտոբեի շրջանում գտնվող հիվանդին։ Այս մասին գրում են տեղի լրատվամիջոցները և հրապարակում կադրեր։
Ձյան առատ տեղումների պատճառով ճանապարհները փակվել են, մաքրելու ժամանակ չի եղել։ Շտապօգնության բժիշկներն էլ ստիպված են եղել ձնակույտերի միջով «սողալով» և խրվելով դրա մեջ հասնել հիվանդին։
Հաղորդվում է, որ վատ եղանակի պատճառով Խրոմտաու և Այթեքեբի թաղամասերում արտակարգ իրավիճակ է հայտարարվել։