Երեկ բացակաները միացել են իրենց գործընկերներին։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ««Սիներջի» ընկերության կալանավորված աշխատակիցների խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ՔՊ խմբակցության երաշխավորագրին երեկ ևս մի քանի պատգամավորի ստորագրություն է ավելացել, և միջնորդագիրը երեկ է ներկայացվել դատարան։ Գրել էինք, որ նախօրեի դրությամբ ընդամենը 4 պատգամավոր չի ստորագրել փաստաթղթի տակ՝ չհաշված գործուղման մեջ գտնվող Արսեն Թորոսյանին և Հռիփսիմե Գրիգորյանին:
Երեկ բացակաները միացել են իրենց գործընկերներին։ Խոսքը Խաչատուր Սուքիասյանի, Քրիստինե Պողոսյանի, Վիլեն Գաբրիելյանի և, ենթադրաբար, Հայկ Սարգսյանի մասին է։ Մեզ ասացին, որ արդեն 69 ստորագրություն է հավաքվել»։