ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է քաղաքացու տեղափոխումը Երևան:
Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Մ.Մ.-ին, ով մեղադրվում է շուրջ 28 միլիոն դրամ յուրացում կատարելու մեջ, հանձնել է Հայաստանի իրավասու մարմիններին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Մ.Մ.-ի տեղափոխումը Երևան: