Ինչ է սոցիալական ծախսը և ինչպես օգտվել փոխհատուցումից․ ՊԵԿ

Հայտարարագիր ներկայացնող ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձը սոցիալական ծախսի փոխհատուցումից կարող է օգտվել, եթե ձեռք է բերել առողջության ապահովագրական փաթեթ՝ Հայաստանում գործող ապահովագրական ընկերություններից կամ ուսման համար կատարել է վճարումներ Հայաստանում գործող կրթական հաստատություններում։

ՊԵԿ-ը հիշեցնում է, որ եկամուտների հայտարարագիր ներկայացնող ՀՀ քաղաքացի ֆիզանձը եկամտային հարկի գումարից կարող է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում՝ ինչպես իր, այնպես էլ ընտանիքի անդամների համար կատարած սոցիալական ծախսերից։

  • Հայտարարագիր ներկայացնող ՀՀ քաղաքացի ֆիզանձը սոցիալական ծախսի փոխհատուցումից կարող է օգտվել, եթե ձեռք է բերել առողջության ապահովագրական փաթեթ՝ ՀՀ-ում գործող ապահովագրական ընկերություններից կամ ուսման համար կատարել է վճարումներ կրթական հաստատություններում:
  • Առողջապահության գծով սոցիալական ծախսի փոխհատուցման առավելագույն չափը տարեկան 50.000 դրամ է, իսկ կրթության գծով՝ տարեկան առավելագույնը՝ 100.000 դրամ։ Ֆիզանձի՝ իր և ընտանիքի անդամների համար կատարված բոլոր ուղղություններով սոցիալական ծախսերի առավելագույն չափը կազմում է տարեկան 100.000 դրամ:

Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման գործընթացի մանրամասներն՝ այստեղ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print