20 մլն դրամ արժեցող պետհամարանիշի համար դիմել է 98 անձ

Համարների սեփականատերները որոշվելու են աճուրդի միջոցով, մինչև մեկնարկը համարանիշները ձեռք բերող անձինք մասնակցելու են քվեարկությանը

Փետրվարի 1-ից ավտոմեքենաների «գոլդ» համարանիշների գործարկված էլեկտրոնային աճուրդի հարթակում այս պահին արդեն 600-ից ավելի հայտ կա։

Ամենամեծ մրցակցությունը ամբողջությամբ զրոներով՝ 00 ՕՕ 000 պետհամարանիշի դեպքում է, որի սկզբնական գինը 20 միլիոն դրամ է (50 հազար դոլար): Այդ պետհամարանիշի համար 98 գրանցում կա։

Համարների սեփականատերները որոշվելու են աճուրդի միջոցով, մինչև մեկնարկը համարանիշները ձեռք բերող անձինք մասնակցելու են քվեարկությանը, առաջին քվեարկողների քանակով կձևավորվի առաջին աճուրդին մասնակցող համարանիշների ցանկը։ Աճուրդի մասնակցության պայմաններից է արժեքի հինգ տոկոսի կանխավճարը։

Հիշեցնենք, որ քվեարկությունը սկսվել է փետրվարի 2-ին և կշարունակվի մինչև փետրվարի 12-ը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print